ERAZ.DO.AM

Пятница, 26.05.2017, 06:42
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Главная » Файлы » Мои файлы

Զարուհի Փոստանջյանը հանգստացնում է գյումրեցիներին
15.01.2015, 20:00

Քիչ առաջ ցուցարարները հարձակվեցին ճանապարհով անցնող ոստիկանական մեքենայի վրա և սկսեցին ոտքով հարվածել մեքենային: Պարզվեց, որ մեքենայի ներսում է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ցուցարարներին հանդարտեցման կոչ էր անում: Այժմ կրկին Գյումրիում պայթյուններ են սկսվել: Զարուհի Փոստանջյանը համոզում է ցուցարարներին հեռանալ տարածքից և ոստիկանների ուղղությամբ քարեր չնետել: Նա ասաց, որ զորամասի հրամանատարությունը թույլատրել է նկարահանել Գյումրիի սպանության հեղինակ Վալերի Պերմյակովին: Պատգամավորն ասաց, որ այսօր չի կարելի դուրս գալ ոստիկանների դեմ և արյուն թափելու կարիք չկա: «Տեսաք չէ մարտի 1-ին ինչքան արյուն թափվեց, չեմ ուզում արյուն թափվի»,-ասաց նա և գյումրեցուց ստացավ պատասխանը, թե իրենք պատրաստ են մարտի 2 անել: «Եկեք ոստիկանի արյուն չթափենք, մեզ դա պետք չէ»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:

 

 

Գյումրիում լարված իրավիճակը շարունակվում է: «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձում էր քաղաքացիներին հանդարտեցնել և խնդրում էր բախումների չգնալ ոստիկանության հետ` վախենալով նոր Մարտի 1-ից: 

Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս զրուցեց հավաքվածների հետ և խնդրեց քաղաքացիներին վերադառնալ Դատախազության շենքի մոտ: Խնդրեց նաև՝ ոստիկանության հետ արհեստական բախումներ չլստեղծեն.

 «Եթե ինչ-որ մեկը ցանկանա ավելորդ խառնաշփոթ ստեղծի, եկեք միասին ծեծենք: Բերենք հանգստացեք, երթանք, առաջ, ամեն մեկս գնանք մեր գործին,- ասաց պատգամավորը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ ժողովրդի պահանջը բավարարվելու է, և դատախազի պայմանավորվածությունների արդյունքում երկու մարդ հանդիպելու են ոճրագործին` համոզվելու, որ Գյումրիում է:

Պերմյակովին այցելության կգնան պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Մարտուն Գրիգորյանը:

Ժողովուրդն այս պահին շարժվում է դեպի Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ:

 

Категория: Мои файлы | Добавил: leon
Просмотров: 89 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Вход на сайт


Поиск












 









amerikyan patutyun



Copyright MyCorp © 2017